Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսյան խորհրդակցություն Լոռու մարզում

Օգոստոս 27,2012 18:28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Լոռու մարզի  հանրակրթական դպրոցների  օգոստոսյան խորհրդակցությանը, որին մասնակցել են մարզի դպրոցների տնօրեններն ու մանկավարժները: Խորհրդակցության ընթացքում  քննարկվել են  կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրներ, նախարարին ներկայացվել են ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Ամփոփելով կրթության որակի ցուցանիշները՝ նախարարին զեկուցվել է, որ 2011-2012 ուստարվա ընթացքում  Լոռու մարզից 71 աշակերտ առարկայական օլիմպիադաների  հանրապետական փուլում տարբեր պատվոգրերի ու դիպլոմների են արժանացել: Մարզի շուրջ 100 դպրոցներում   անցկացվել են տնօրենների մրցույթներ :
Ողջունելով Լոռու մարզի ուսուցիչներին և շնորհավորելով գալիք ուսումնական տարվա կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ մանկավարժի աշխատանքը պետության համար կարևորագույն նշանակություն ունի. “Այս փուլում մանկավարժ լինելը դժվար է, որովհետև խնդիրներն ու ոլորտի բարեփոխումները  պատասխանատվություն և լարում են պահանջում: Տարեցտարի փոփոխվող կրթական համակարգում մրցունակության միակ ճանապարհը նվիրված աշխատանքն է: Մենք պարտավոր ենք ապահովել կրթության գործի կազմակերպումը և հավատալ, մեր գործի հաջողությանը: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության 43 հազար ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կրթության և իրենց գործի նվիրյալներ են “,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:
Անդրադառնալով կրթական խնդիրներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ մեկ տարվա նախնական արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ “Շախմատ” առարկայի ներմուծումը հանրակրթական դպրոցներում  արդյունավետ է եղել:
Նախարարը միաժամանակ նշել է, որ բոլոր մարզերում կան “Շախմատ” առարկայի դասավանդման պատասխանատուներ և դպրոցները պետք է դասավանդման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մանկավարժների կադրային
նշանակումները համաձայնեցնեն տվյալ ներկայացուցչի հետ, քանի որ կամայկանությունները կարող են ուղղակիորեն վնասել “Շախմատի” դասավանդման  որակին, ինչը նախարարության կողմից առաջնային կարևորություն ունի: ՀՀ ԿԳ նախարարը պատասխանելով Լոռու մարզի հիմնական դպրոցների  տնօրենների տարրական դպրոցում  աշակերտների ֆիանասավորման առնչվող առաջարկությանը՝ նշել է, որ պետությունը չի կարող հավասար ֆինանսավորում հատկացնել շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածություն ունեցեղ տարրական դպրոցի աշակերտին և 36 ժամ ծանրաբեռնվածությամբ ավագ դպրոցի աշակերտին:
Մանկավարժների բարձրացրած հարցերը հիմնականում առնչվել են դպրոցների ֆինանասավորմանը, և լաբորատոր նոր սարքավորումների ձեռքբերմանը: Նախարար Արմեն Աշոտյանի կողմից ցուցում է տրվել հստակ ձևակերպել և ՀՀ ԿԳ նախարարություն ներկակացնել լաբորատոր սարքավորունների և համակարգչային դասարանների պահանջարկը:
“Եվ նոր լաբորոտորիաների ձևավորման և համակարգչային լսարանների ձևավորման ուղղությամբ  անցյալ տարի բավականաչափ աշխատանք է  կատարվել. դպրոցներին հատկացվել են ավելի քան 4500 համակարգիչ, ձևավորվել են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության նոր լաբորատորիաներ, գործընթացը շարունակվելու է նաև այս տարի”,- նշել է նախարարը:

Պարզաբանելով բարձրացված հարցերը՝ նախարարը նշել է, որ դպրոցների ֆինանսավորման հետ կապված խնդիրները առավելապես պայմանավորված են   աշակերտների քանակի նվազմամբ. “Աշակերտների քանակը, ցավոք,  նվազել է, ուսուցիչները գրեթե չեն պակասել: Ընդհանուր առմամբ հանրապետությունում, եթե համեմատենք ըստ աշակերտների թվի, մանկավարժական հաստիքները, ապա   ավելի քան 8500 մանկավարժների ավելցուկ ունենք: Սակայն մենք  դպրոցների տնօրեններին հորդորում ենք, հաշվի առնելով սոցիալական պատասխանատվությունը կրճատումների ճանապարհով չգնալ: Նման պայմաններում  դպրոցների տնօրեններից կառավարչական լրացուցիչ հմտություններ են պահանջվում`  խնդիրներին համալիր և օպտիմալ լուծում տալու նպատակով”,- նշել է Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով մանկավարժական կադրերի ավելցուկի խնդրին՝ նախարարը նշել է, որ պետությունը իր կադրային պլանավորմոն քաղաքականությունն ապահովում է բացառապես պետպատվեր տեղերի բաշխման միջոցով:
“Պետությունը չի կարող ուղղակիորեն սահմանափակել  մանկավարժական կրթության ծավալները, քանի որ դա նաև մարդու  իրավունք է”,-  շեշտել է նախարարը:
Խորհրադակցությանը մասնակցել է նաև Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը:

ՀՀ ԿԳ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031