Pastinfo.am կայքի տեղեկություններով՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի լիազոր ներկայացուցչի հաղորդման հիման վրա Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վանաձորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ օգոստոսի լույս 26-ի գիշերը Վանաձորի Տիգրան Մեծ-Մյասնիկյան խաչմերուկում պատռվել, ոչնչացվել են Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները: Իսկ օգոստոսի 26-ին` ժամը 15.00-ին, Դեմիրճյան թիվ 21 շենքի բակում ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անձնավորություն սպիտակ գույնի 30-390 պետհամարանիշի Նիվա ավտոմեքենայով ահաբեկել է հանդիպման մասնակիցներին, վիրավորանք հասցրել հանդիպումը նկարահանող օպերատորին, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցույց տվել մի խումբ վանաձորցիների ու դիմել փախուստի:
«Փաստինֆո»