Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերին դիմավորում ենք բնակարանների գների բարձրացմամբ (Տեսանյութ)

Օգոստոս 27,2012 17:09

Aravot.am-ը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ է ՀՀ իշխանությունների վարած այն քաղաքականությունը, որի համաձայն ներկայացվում է, թե սիրիահայերի շրջանում խուճապ չկա, այնինչ նրանք՝ սիրիահայերը, խոսում են խուճապային իրավիճակի մասին:

Քաղաքագետը պատասխանեց. «Համայնքը, որ բնակվում է Սիրիայում, դրա անդամները՝ սիրիահայերը, հանդես են գալիս տվյալ երկրի քաղաքացիներ և տվյալ երկրի՝ Սիրիայի, հիմնական գործառույթներից է սեփական երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումը, այդ թվում՝ նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչներինը»: Քաղաքագետը այդպես էլ հստակ չպատասխանելով մեր բարձրացրած հարցին՝ նկատեց, որ Սիրիայի հայ համայնքը հայկական սփյուռքի խոշոր համայնքներից է, ուստի դրա անվտանգությունը նախևառաջ պետք է մտահոգի նաև Հայաստանին:

Անդրադառնալով սիրիահայերին ՀՀ-ում օժանդակություն ցուցաբերելու խնդրին՝ Ա. Մարկարովը բարձրացրեց նաև նրանց՝ հայ հասարակություն ինտեգրման հարցը: Այս առիթով նկատեցինք, որ հայաստանյան բնակարանների շուկայում արդեն գնաճ է նկատվում, ուստի հետաքրքրվեցինք՝ արդյոք այս կե՞րպ ենք նպաստելու սիրիահայերի ինտեգրմանը: Քաղաքագետը պատասխանեց. «Ինչպես հիշում եք, գնագոյացման գործընթացը պայմանավորված է շուկայական համապատասխան գործառույթներով և պետության դերակատարությունը բավականին քիչ է: Մյուս կողմից՝ կարող է խոսք գնալ այն մասին, որ սիրիահայերին բնակարաններ հատկացվեն պետության կողմից: Այդ հարցերը թերևս լուծվեն սփյուռքի նախարարության աշխատանքների միջոցով: Իսկ այն գործընթացները, որ իրականացվում են շուկայում, պետության միջամտությունից դուրս են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031