Երևանի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պատճառը եղել է նույն գործի շրջանակներում անձի դատական պաշտպանության իրավունքի խախտումը:
Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշմամբ կողմերը զրկվել են դատական պաշտպանության իրավունքից և վերականգնել է անձի դատական պաշտպանության իրավունքը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Արդարադատության խորհրդի որոշմամբ Երևան քաղաքի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ամրահի Պետրոսյանին և Արմեն Թումանյանին հայտարարվել է նախազգուշացում: ՀՀ Արդարադատության խորհրդի նույն որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
«ՓԱՍՏԻՆՖՈ»