«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը վերահաստատում է, որ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու դեպքում իվ 1 ընտրատարածքում նա կառաջադրի իր թեկնածությունը:
Միաժամանակ նա չի ցանկանում մեկնաբանել շրջանառվող այն լուրերը, թե պարոն Հայրապետյանը չի պատրաստվում իրականություն դարձնել իր խոստումը՝ հրաժարվել պատգամավորի մանդատից:
«Ես չեմ ցանկանում գնահատական տալ այն լուրերին, թե Ռուբեն Հայրապետյանը փոշմանել է, քանի որ կստացվի, որ ես իմ տեղի կռիվն եմ անում, ինչը չեմ ցանկանում անել: Այնպես չի,որ ես քնում-զարթնում, այդ մասին եմ մտածում: Ես առանց մանդատի էլ թե քաղաքական եւ թե օրենսդրական գործունեություն եմ ծավալում »,- այսօր «Ա1+»-ին ասաց պարոն Սաֆարյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ