Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թալիբները խաղաղ բնակիչների են գլխատել

Օգոստոս 27,2012 16:25

15 տղամարդու և երկու կանանց թալիբները սպանել են երաժշտությամբ և պարելով ուղևորվող և երկու սեռերի ներկայացուցիչների մասնակցությամբ խնջույք կազմակերպելու համար

Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգի պաշտոնյաները հայտնել են թալիբների զինյալների կողմից Աֆղանստանի խաղաղ 17 բնակչի գլխատելու մասին:

Նահանգի պաշտոնյաների համաձայն, զինյալները կիրակի ուշ երեկոյան սպանել են 15 տղամարդու և երկու կանանց այն բանի համար, որ նրանք կազմակերպել էին երաժշտությամբ և պարելով ուղևորվող և երկու սեռերի ներկայացուցիչների մասնակցությամբ խնջույք, ինչին կտրականապես դեմ են հանդես գալիս թալիբները:

Այս արարքից ժամեր անց թալիբների զինյալները գրոհել են Հելմանդ նահանգի Վաշիր շրջանի ռազմական հենակետերից մեկը՝ սպանելով Աֆղանստանի զինված ուժերի տասը ծառայողի:

Տեղական կառավարության խոսնակի համաձայն, հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել չորս զինծառայող: Խոսնակը հայտնել է նաև, որ հինգ զինծառայող հեռացել է թալիբների հետ, սակայն դեռևս հայտնի չէ, արդյոք զինծառայողները հեռացել են կամովին, թե ստիպողաբար:

ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձանց համաձայն, Աֆղանստանի Լաղման նահանգում երկրի ազգային բանակի զինծառայողներից մեկը զենք է կիրառել ՆԱՏՕ-ի ուժերի երկու ծառայողի դեմ՝ սպանելով նրանցից մեկին: ՆԱՏՕ-ի հաղորդագրության համաձայն, դաշինքի զինծառայողների կողմից բացված պատասխան կրակից հարձակվողը սպանվել է:

Լանղման նահանգում իրականացված հարձակումը երկրում դաշնակիցների միջև հարաբերություններին վնաս հասցնող ներքին հարձակումների գրանցված վերջին դեպքն է:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031