Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ անդամը՝ Սյունիքի մարզպետի արարքի մասին. «Կապանցու վրա ոչ ոք չի կարող մատ թափ տալ»

Օգոստոս 27,2012 15:57

«Կապանցու վրա ոչ ոք չի կարող մատ թափ տալ՝ սրան ընտրեք կամ նրան ընտրեք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ կապանցի գործարարներին ճնշելու մասին տեղեկություններին:

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով, Կապանում քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, Սյունիքի մարզպետը մարզպետարան է կանչել գործող քաղաքապետ , ՀՅԴ անդամ Արթուր Աթայանի համար աշխատող կապանցի գործարարներին, հրահանգել ընտրություններում սատարել ՀՀԿ թեկնածուին՝ հակառակ դեպքում խոստացել է դիմել կոշտ մեթոդների: Իր հրահանգը չկատարելու դեպքում՝ մարզպետը նաեւ խոստացել է այնպես անել, որ նրանք քոչեն Սյունիքից ու սպառնացել է «փակել նրանց սնող երակները»: Գ. Գեւորգյանն ասաց, որ գործարարներին սպառնալու վերաբերյալ ինքը տեղեկություններ չունի ու Կապան է մեկնելու 2 օրից. «Գործող քաղաքապետի շանսերը մեծ են, որովհետեւ կապացիներն են ընտրում, եւ ոչ մեկը չի կարող ասել՝ սրան ընտրիր: Չեմ իմանում մարզպետն ինչ գործելաոճ ունի, ինչ է անում… Հիմա մի տնից չենք, մի հալից ենք, ամեն մարզում էլ այդ նույն բանը լինում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Հավելենք, որ Սյունիքի մարզպետարանն իր կայքում մեր այդ նյութի կապակցությամբ նշել է, թե այն «զուրկ է որևէ հիմքից այն պարզ պատճառով, որ նման հանդիպում չի եղել: Հոդվածում մատնանշված օրը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանրակրթական ոլորտի աշխատակիցների օգոստոսյան համաժողովի կապակցությամբ ընդունել է Երևանից ժամանած հյուրերի և կարճատև քննարկումներ է ունեցել համակարգի առանձին աշխատողների հետ` կրթության խնդիրների շուրջ:  Եվ «ահաբեկում» կամ  «երակներ փակելու» մասին դատողություններն ու «տեղեկատվությունը» ավելի քան անհեթեթ են»:

«Առավոտի» կողմից նշենք, որ Սյունիքի մարզի գործարարների հետ մարզպետի այդ զրույցների մասին մեր տեղեկատվությունն ավելին է, քան նշված էր այդ նյութում: Առաջիկայում կանդրադառնանք կատարվածի մանրամասներին, եթե գործող անձինք համաձայնեն հանդես գալ իրենց անունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031