Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի հետ կապված միջադեպը` ԱԺ Էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա

Օգոստոս 27,2012 15:37

Ազգային ժողովի նորակազմ Էթիկայի հանձնաժողովի օգոստոսի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ քաղաքացի, Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դիմումի քննության վերաբերյալ հարցը:

Սա ԱԺ պատգամավորին վերաբերող` քաղաքացիներից ստացված առաջին դիմումի քննարկումն է լինելու: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Այդ իսկ պատճառով, դիմումները նախօրոք հրապարակման ենթակա չեն, սակայն դրանց վերաբերյալ հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները հրապարակվելու են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերում, որից հետո դրանք տեղադրվելու են ԱԺ-ի պաշտոնական կայքէջում:

Նշենք, որ Ա. Զադոյանի դիմումը վերաբերում է համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից ԱԺ պատգամավոր ընտրված Կարո Կարապետյանին: Նրանց միջև դեռևս 2009թ. տեղի է ունեցել վիճաբանություն, ապա ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Նախապես երկուսն էլ հանդիսացել են վկաներ, հետագայում` 2010թ., Ա. Զադոյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ ԱԺ պատգամավոր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Կ. Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար:

Ա. Զադոյանը տևական ժամանակ պահանջում է, որ Կարապետյանին ևս մեղադրանք առաջադրվի և վերջինս չօգտվի պատգամավորին վերապահված անձեռնմխելիության իրավունքից: Ընթացիկ տարվա մայիսի սկզբին Ա. Զադոյանը դիմել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

 

 «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031