Քիչ առաջ ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնեց, որ միջին տարիքի մի կին` ինքնասպանության նպատակով, փորձում է Կիևյան կամուրջից նետվել: Այս պահին քաղաքացիները համոզում և խնդրում են այդ կնոջը, որպեսզի այդ ծայրահեղ քայլին չդիմի:
Արդեն ժամանել են Ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները, իսկ փրկարարների կանչով` դեպքի վայր է ժամանում շտապօգնության բրիգադը:
Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ փրկարարները Ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ու Կիևյան կամուրջի հարևանությամբ գործող “Զանգու” խանութում աշխատող քաղաքացիների հետ, գրեթե 30 րոպե բանակցությունների արդյունքում, կարողացան համոզել այդ կնոջը, ով բավականին հուզված էր, որ չդիմի այդ քայլին: