Այսօր առավոտյան Աֆղանստանում 17 գլխատված քաղաքացիական անձանց դիակներ են հայտնաբերվել, սպանվել են աֆղանստանցի 10 եւ ՆԱՏՕ-ի 2 զինվորներ։
Տեղացի պաշտոնյաների վկայությամբ` քաղաքացիական անձինք, այդ թվում` երկու կանայք, գլխատվել են հարավային Հելմանդ նահանգում, որը «Թալիբան»-ի հենակետերից է։ Նույն նահանգում սպանվել են աֆղանստանցի զինվորները, որոնց ծառայակիցները ենթադրաբար աջակցություն են ցուցաբերել թալիբներին։
ՆԱՏՕ-ի զինվորները սպանվել են արեւելյան Լաղման նահանգում` Աֆղանստանի բանակի զինվորի հարձակման հետեւանքով, որը նույնպես սպանվել է։
«Ազատություն» ռադիոկայան