Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վարած քաղաքականությունը. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ»

Օգոստոս 27,2012 14:33

Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն անդրադարձավ Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին և այն մարտահրավերներին, որոնց առաջ կանգնել է Հայաստանը: Ա. Մարկարովը նկատեց, որ սիրիական կառավարությունն այսօր ավելի ուժեղ է, այստեղ խոսքը գնում է նաև ուժային կառույցների և զինվորական ուժերի մասին:

Խոսելով սիրիական հակամարտության՝ արտաքին ուժերի ներգրավվածության մասին, քաղաքագետը կանխատեսումներ արեց. «Արտաքին ուժերի միջամտությունն այս կոնֆլիկտում կպարունակի անմիջական հարևանների մասնակցությունը: Արդեն որոշ զարգացումներ տեսնում ենք Լիբանանում, որտեղ ընդհարումներ կան: Ասադյան ուժերը դեռ լայնամասշտաբ ուժային գործողություններ չեն կիրառում, սակայն իրավիճակը կմնա լարված մոտակա կես տարվա ընթացքում»:

Թուրքիա-Սիրիա հարաբերությունների մասին էլ քաղաքագետն ասաց. «Մեղրամիսը երկու նախագահների միջև ավարտվել է: Ուստի Թուրքիան սպասում է որոշ որոշումների»:

Ա. Մարկարովը փաստեց, որ հակամարտության մեջ ներգրավված են Կատարը, Սաուդյան Արաբիան, շահագրգիռ կողմ է նաև Իրանը: Հարցին հնարավո՞ր է Ադրբեջանն օգտվի տարածաշրջանային խառը իրավիճակից և փորձի ԼՂՀ հակամարտության հարցում դիմել ռազմական միջամտության, պարոն Մարկարովը պատասխանեց. «Մի անգամ նա փորձել է այդ քայլին դիմել, բայց անօգուտ և տխուր հետևանքներ: Ադրբեջանն այսօր շարժվում է մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ տրամաբանությամբ և իրականացնում փոքր պրովոկացիաներ: Ուստի չեմ կարծում նման զարգացումներ»:

Ա. Մարկարովը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև այն հարցին արդյոք նպատակահարմար է ՀՀ-ի անդամակցությունը ԵվրազԵս-ին: Նա նշեց. «Առայժմ ձևաչափը և համապատասխան կառույցները, որ պիտի գործեն այս դաշտում, հստակ չեն: Իսկ երբ հստակ դառնա, արդեն կարելի է մտածել մասնակցության ձևաչափերի և մասնակցության աստիճանի մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031