«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, օգոստոսի 28-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի, Երևանյան և Նատի թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ