Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի որդին չէր ստացել մեղադրական եզրակացությունը

Օգոստոս 27,2012 13:32

Լուսանկարը՝ News.am-ից

Լրագրող Ռուբեն Գրդզելյանի եւ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու` Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունն այսօր տեղի չունեցավ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գործը հետաձգվեց, որովհետեւ Ա. Մանրիկյանը չէր ստացել մեղադրական եզրակացությունը եւ հրաժարվել էր պաշտպանի ծառայություններից: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բացատրեց, որ քրգործի վերաբերյալ ամբաստանյալների միջեւ առկա հակասության դեպքում պաշտպան ունենալն անհրաժեշտություն է:

Նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, ըստ «Փաստինֆո» գործակալության, Ռ. Գրդզելյանը 2012թ. մայիսի 12-ին Երևանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում վիճաբանել և դիտավորությամբ ձեռքով հարվածել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք:
Իսկ վերջինիս որդուն՝ Ալբերտ Մանրիկյանին, մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա նույն օրը նույն տեղում դիտավորությամբ ձեռքով հարվածել է հոր` Մեսրոպ Մանրիկյանի հետ վիճաբանության մեջ մտած Ռուբեն Գրդզելյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք:
Ըստ գործի տվյալների՝ մայիսի 12–ին ժամը 23–ի սահմաններում, Մ. Մանրիկյանը, գտնվելով Երևանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում տեղադրված, իրեն պատկանող ավտոտնակի մոտ, նկատել է, որ երկու մանկահասակ երեխաներ բակում վազել են դեպի որդու` Ալբերտ Մանրիկյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ, և վերջինիս դժվարությամբ հաջողվել է խուսափել վրաերթից: «Տեսնելով դա, Մ. Մանրիկյանը երեխաների ծնողներին հասցեագրված վրդովմունք է հայտնել` ուշ ժամին բակում նրանց առանց հսկողության թողնելու համար: Նրան հակադարձել է երեխաների հայրը` Ռուբեն Գրդզելյանը, ում Մ. Մանրիկյանը նկատած չի եղել»: Այդ կապակցությամբ վերջիններիս միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Ռ. Գրդզելյանը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է Մ. Մանրիկյանի դեմքին` պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Այդ պահին նրանց է մոտեցել Մ. Մանրիկյանի որդին` Ալբերտ Մանրիկյանը, որն իր հերթին սկզբում հրել, ապա ձեռքով հարվածել է Ռ. Գրդզելյանի դեմքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031