Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանում հայազգի բնապահպանի դեմ նոր գործ է հարուցվել

Օգոստոս 27,2012 13:22

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեղմում է Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի ձեռքը, Սոչի, հունիս, 2011թ.

Վերջին ժամանակաշրջանում հայազգի Սուրեն Ղազարյանը դարձել է ռուսաստանյան մամուլի կողմից ամենից հաճախ հիշատակվող գործիչներից մեկը. նա իսկական պատերազմ է հայտարարել թե՛ Կրասնոդարի երկրամասի, թե՛ Ռուսաստանի դաշնային իշխանություններին։

Կրասնոդարցի բնապահպան Սուրեն Ղազարյանի դեմ կիրակի օրը քրեական գործ է հարուցվել։ Երկրամասի իրավապահ մարմինները նրան մեղադրում են մի շինության անվտանգության ծառայության աշխատակցին սպառնալու մեջ, որը, որոշ աղբյուրների տարածած տեղեկության համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնատունն է։

Ղազարյանը երեկ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրեն ձերբակալել են Գելենջիկի մոտակայքում` Դիվնոմորսկոյե գյուղում, որտեղ պետք է անցներ Ֆյոդոր Շչերբինայի հիշատակին նվիրված բողոքի ցույցը։

Գելենջիկի շրջանի Իդոկոպաս տեղանքում կառուցվող «Պուտինի առանձնատան» մոտ մի քանի անգամ միջադեպեր են արձանագրվել Սուրեն Ղազարյանի եւ պահակախմբի միջեւ, եւ շենքի անվտանգության ծառայության Պիրոգով ազգանունով աշխատակիցը հայազգի բնապահպանի դեմ հայց է ներկայացրել, որտեղ նշել է, թե Ղազարյանը իրեն սպառնացել է սպանել։

Երեկ երեկոյան Սուրեն Ղազարյանին բաց են թողել, սակայն նրա դեմ նոր քրեական գործ են հարուցել։

Ավելի վաղ` հունիսի 20-ին Տուապսեի դատարանը Հյուսիսային Կովկասի բնապահպանների կազմակերպության անդամներ Եվգենի Վիտիշկոյին եւ Սուրեն Ղազարյանին մեղավոր էր ճանաչել Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի առանձնատան պարիսպը փչացնելու մեջ եւ նրանց դատապարտել երեք տարվա պայմանական պատժի։

Երեկ ուշ երեկոյան ռուսաստանյան մամուլը տեղեկություն է տարածել այն մասին, որ ձերբակալվել են բնապահպանների կազմակերպության եւս երկու ակտիվիստներ, որոնք բողոքում էին Սուրեն Ղազարյանի ձերբակալման դեմ։

Նշենք նաեւ, որ հայազգի հայտնի բնապահպանը ցանկանում է ընտրվել Կրասնոդարի երկրամասի խորհրդարանի պատգամավոր։

Ազա Բաբայան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031