ՀՀ արդարադատության խորհուրդը Երևան քաղաքի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին հայտարարել է նախազգուշացում:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ամրահի Պետրոսյանին և Արմեն Թումանյանին հայտարարվել է նախազգուշացում, իսկ Կարեն Չիլինգարյանին՝ նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Արդարադատության խորհուրդը նման որոշում է կայացրել՝ քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները։
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ