Արեւադարձային Իսահակ փոթորիկը հարվածել է Կուբային՝ փլուզելով շինություններ, արմատախիլ անելով ծառեր ու էլեկտրականության սյուներ։ Մինչ այդ Իսահակն անցել էր Հայիթիի վրայով՝ այստեղ բերելով 3Օ սանտիմետր տեղումներ ու դառնալով 4 մարդու մահվան պատճառ։
Ծովամրրիկների ԱՄՆ-ի ազգային կենտրոնից հաղորդում են, որ փոթորիկը ժամում 3Օ կմ արագությամբ շարժվում է դեպի Ֆլորիդա՝ այս ընթացքում ավելի ուժգնանալով։ Կիրակի օրն այն հասնելու է այս նահանգ, որտեղ հաջորդ օրը սկսվելու է հանրապետական կուսակցության նախընտրական 4-օրյա համագումարը։
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան