Օլիմպիադա 2012-ի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի լողորդ Եվգենի Կորոտիշկինը հայտարարել է, թե Լոնդոնում պարգեւատրման ժամանակ իրեն իսկական մեդալի փոխարեն հանձնել են կրկնօրինակը: «Այ, հենց նոր մարզչիցս տեղեկացա, որ, իրոք, ինձ, Չեդ Լե Քլոսին եւ էլի մի մարզիկի մեդալների կրկնօրինակներն են շնորհել: Դրանք պատրաստվել են այն դեպքի համար, եթե նույն արժեքի մեդալ միաժամանակ մի քանի հոգու հանձնելու անհրաժեշտություն լինի: Կարծես, ինձ մեդալը տվեցին լողահերթի ավարտից անմիջապես հետո: Բայց, թեկուզ կեղծ, այն ինձ համար թանկ է: Անկեղծ ասած, դեռ չեմ էլ որոշել, թե հետագայում ինչպես եմ վարվելու», – Կորոտիշկինին մեջբերում է «Р-Спорт»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ