Խնկո –Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն, բանաստեղծուհի Շուշանիկ Նալբանդյանը 2009թվականին լույս ընծայած «Ձոն ոստիկանին» մանկական գրքույկում բանաստեղծություններ է ձոնել ոստիկանին: Նա ձոն-գրքույկը նվիրել է այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ պաշտոնավարող Ալիկ Սարգսյանին: Բանաստեղծություններից մեկում այսպիսի տողեր կան.
Երբ չար գայլը դուռը թակեց,
Սեւուկ ուլի սիրտը ճաքեց:
Հաջորդ անգամ, երբ գայլն եկավ,
Կարդացեք նաև
Սուր պոզերի առաջն ընկավ:
Ա՜յ թե քաջ էր մայրիկն ուլի,
Սեւուկ ուլին շա՜տ երանի,
Բայց մեզ էլ պաշտպանող կա,
Անունն ասեմ՝ քաջ ոստիկան:
Նախաբանում գրող Ֆելիքս Բախչինյանը գրել է. « Գրքույկը կարող է օգտակար լինել դպրոցներին, մանկատներին, նախակրթարանների եւ մանկապարտեզների դաստիարակներին, ուսուցիչներին, գրադարանավարներին՝ կազմակերպելու Ոստիկանի (գրված է մեծատառով-ծանոթ.) օրվան նվիրված միջոցառումներ եւ ընդհանրապես, երեխաների շրջանում այս մասնագիտության վերաբերյալ աշխատանքներ տանելու ընթացքում»:
Գրքույկում նաեւ այսպիսի բանաստեղծություն կա.
Մարտական ֆիլմ եմ նայել,
Ոստիկանով հմայլվել:
Նա խիզախ էր ու բարի,
Քնքշասիրտ էր ու արի:
Դուրս գամ, փնտրեմ ես նրան:
Տեսնեմ՝կյանքում իրո՞ք կան:
Թե որ գտա, հիանամ,
Խոնարհվելով բարեւ տամ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ