Ֆուտբոլի Քուվեյթի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գորան Տուֆեգջիչը հրազենից ստացած վերքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ սերբ 41-ամյա մասնագետը, որ արձակուրդն անցկացնում էր հայրենիքում, վիճաբանել է հարեւանի հետ, ինչի պատճառով էլ վերջինս կրակել է նրա վրա: Բժիշկները մարզչին վիրահատել են, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ կրիտիկական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ