Սիրիայից ստացվող հաղորդագրությունների համաձայն, այստեղ շաբաթ օրը հարյուրավոր մարդիկ են սպանվել։
Մեծ Բրիտանիայից գործող Մարդու իրավունքների պաշտպանության Սիրիայի դիտակ կազմակերպությունը տեղեկացնում է, որ մեկ օրվա ընթացքում սպանվածների թիվը հասել է 37Օ-ի։
Մարդկային 2ՕՕ դիակ է հայտնաբերվել մայրաքաղաք Դամասկոսի մոտ գտնվող Դարայա քաղաքում։ Ստացվող տեղեկությունները չեն հաստատվել այլ աղբյուրների կողմից, սակայն հաստատված են այն տեղեկությունները, որոնց համաձայն կառավարական ուժերն այս քաղաքում հինգ օր ուժեղ գրոհներ են իրականացրել ընդդեմ ապստամբ ուժերի։ Գրոհներին մասնակցել են նաեւ ռազմաօդանավերի մասնակցությամբ։
Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ՝՝Դարայան մաքրվել է ահաբեկիչների մնացորդներից՛՛։
Կարդացեք նաև
Երկրի նախագահ Բաշար ալ Ասադը Սիրիայում արդեն 18 ամիս շարունակվող բռնությունների մեջ մեղադրում է ՝՝օտար երկրների կողմից աջակցություն վայելով ահաբեկիչներին՛՛։
ՍԱՆԱ-ն հաղորդում է նաեւ, թե Հալեպ քաղաքում երկրի զինված ուժերը սպանել են մեծ թվով ՝՝ահաբեկիչների՛՛, ոչնչացրել ինքնաձիք զենքերով զինված ռազմական 7 ավտոմեքենա։
Արեւմտյան երկրները հորդորում են նախագահ Ասադին ներկայացնել հրաժարական, սակայն Ասադին աջակցում է Իրանը, ինչի մասին Թեհրանը մեկ անգամ եւս հաստատել է Դամասկոս ժամանած օրենսդիրների պատվիրակության միջոցով։
Սիրիայում Իրանի դեսպանն ասել է, թե Սիրիայում բարեփոխություններ անցկացնելու կոչերը փորձում են քողարկել ՝՝թշնամիների կողմից իրականացվող դավադրությունները՛՛։
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան