Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը՝ Հովիկ Աբրահամյանի բարեգործության մասին. «Ես բարեգործություն անում եմ՝ չեմ բարձրաձայնում դրա մասին»

Օգոստոս 26,2012 13:41

«Շնորհակալություն Հովիկ Աբրահամյանին»,- տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց, երբ նրան փոխանցեցինք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է բարեգործություն անել, օգնել ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող մի երեխայի:

Հիշեցնենք, որ այս օրերին մամուլում ու սոցիալական ցանցերում թեժ քննարկվում է, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը, օգնելով  նեյրոլեյկոզ հիվանդությամբ տառապող 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանին ու նրա հաշվեհամարին գումար փոխանցելով՝ այդ մասին նշում ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում, չէ՞ որ Աստվածաշունչն ասում է՝ աջ ձեռքդ չպիտի իմանա, թե ինչ է անում ձախը:

Պարզվում է՝ ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանը նման բարեգործություններ շատ է անում, բայց ոչ Ֆեյսբուքում է գրում, ոչ էլ որեւէ մեկին պատմում է այդ մասին:

Մեր հարցին, թե Դուք երբեւցե որեւէ մեկին օգնե՞լ եք, մի հիվանդ երեխայի, կամ ցանկացած մեկին, մենք երբեւիցե կիմանա՞նք, որ Դուք որեւէ բարեգործություն եք արել՝ պարոն Բեգլարյանը պատասխանեց. «Դուք երբեւիցե լսե՞լ եք, որ ես բարեգործություն անեմ: Չեք լսել: Նշանակում է՝ անում եմ ու չեմ բարձրաձայնում դրա մասին»: Մենք ճշտեցինք՝ թե՞ չեք անում. «Որ մանրամասն հետաքրքրվեք՝ կլսեք այդ մասին: Ես ինձ չեմ հակասի ու չեմ ասի, թե ինչ բարեգործություններ եմ արել, որովհետեւ ասացի՝ անում եմ ու չեմ ասում: Լավ հետաքրքրվեք՝ կարող է եւ լսեք իմ բարեգործությունների մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031