Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ առավոտվանից սկսել է կապանցի գործարարների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին «մշակելու» գործընթացը: Նա մարզպետարան է կանչել նրանց, ովքեր աշխատում են Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանի համար: Ըստ մեր զրուցակիցների, մարզպետը նրանց զգուշացրել է, որ կոշտ քայլեր կձեռնարկի, եթե չսատարեն ՀՀԿ թեկնածու Աշոտ Հայրապետյանին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Կապանում կկայանան քաղաքապետի ընտրություններ և առաջադրված երրորդ թեկնածուն՝ անկուսակցական Գագիկ Աթաջանյանը նախօրեին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: «Նայեք ընտանիքներով չքոչեք Սյունիքից, բոլոր ձեզ սնող երակները կփակեմ»,-ասել է մարզպետը՝ գործարարներին: Հասկանալի պատճառներով մեր զրուցակիցների անունները չենք հրապարակում:
Կապանցիները պատրաստվում են բաց նամակով դիմել Հայաստանի նախագահին՝ խնդրելով շտկել իրավիճակը;