Հայաստանի և Ղազախստանի միջև 20-ամյա դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ Երեւանում կայանալիք տոնակատարությունների շրջանակներում օգոստոսի 27-31-ը կանցկացվեն նաեւ Ղազախստանի կինոյի օրեր: ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան, “Ղազախֆիլմի” եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից անցկացվող այս միջոցառնան ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն ղազախ ռեժիսորների հինգ լավագույն ֆիլմերը:
Ղազախական կինոյի օրերը կմեկնարկեն օգոստոսի 27-ին. “Մոսկվա” կինոթատրոնում` “Քոչվորները” («Кочевник») ֆիլմի ցուցադրմամաբ, որը ղազախ հանդիսատեսի ամենասիրված ֆիլմերից է: Ղազախա-ամերիկա-ռուսական համատեղ արտադրության ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան մի շարք դերասաններ: Ֆիլմը նկարահանված է Իլյա Եսենբերլինի «Кочевник» ստեղծագործության երկրորդ գրքի հիման վրա: Մանսուր տղային վիճակված է դառնալ մեծ ռազմիկ, միավորել սփռված ղազախական ցեղերին և Ղազախստանի տափաստաններից հավերժ վտարել джунгарскую հորդան: Այն լի է իսկական սիրո և անձնուրաց բարեկամության, հավատարմության քնարականությամբ: Ֆիլմը հիմնված է իրական պատմական փաստերի վրա , որոնք տեղի են ունեցել 18-րդ դարում Աբիլայ Խանի ժամանակ:
Երեւանում կցուցադրվեն նաեւ` «Небо моего детства» («Իմ մանկության երկինքը»), «Жеруйык» («Земля обетованная»), “Ով եք Դուք Պարոն Կա” («Кто вы, господин Ка?»), `«Жаужурек – Мынбала» (Тысяча храбрых ребят) ֆիլմերը:
Կարդացեք նաև
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայություն