Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Ցավոք սրտի, իշխանությունը միայն Սերժ Սարգսյանն է»

Օգոստոս 25,2012 16:08

Պարույր Հայրիկյանին հարցրինք, թե այսօր Հայաստանի իշխանությունը պատկերացնո՞ւմ է  Հայաստանի իրական վիճակը, իշխանությանը մատուցվո՞ւմ է երկրի դրության վերաբերյալ ճշմարիտ  տեղեկատվություն: Նա ասաց. «Ցավոք սրտի, իշխանությունը միայն Սերժ Սարգսյանն  է: Ահավոր բան է  դա: Որոշում կայացնելու հարցում բոլորը, սկսած ինչ-որ կարիքավորի բնակարան հատկացնելուց վերջացրած շատ կարեւոր  ազգային խնդրով, ամեն ինչ կարող են մոռանալ եւ դառնալ-նայել, թե ինչ կասի Սերժ Սարգսյանը: Ես չգիտեմ` դրանից Սերժ Սարգսյանը իրեն ավելի  լա՞վ է զգում, թե՞ վատ պիտի զգա: Ես, օրինակ, ինձ  շատ վատ կզգայի, եթե իմ կրթության նախարարն  իրեն վերաբերող հարցի մասին ինձ հարցներ, ես իրենից պիտի պատասխան ստանամ: Ես ձեզ մի փաստ բերեմ, մի քիչ սիրուն չէ, այնուամենայնիվ: Խոսում եմ շատ բարձր պաշտոն ունեցող մարդու հետ: Խոսում ենք մի հարցի մասին, ինքը ասում է, որ հասկացել է, խնդիրը շատ լուրջ է: Ինքն ասում է, որ հոդվածը կարդացել է, ֆիլմն էլ նայել է: Մի շաբաթ հետո ենք խոսում: Ասում եմ` նախագահի հետ խոսել եմ, ցավոք սրտի, դեռ ֆիլմը չէր նայել, հոդվածն էլ չէր կարդացել: Ասում է` ես էլ չեմ կարդացել, ասում եմ` բայց ֆիլմը նայել ե՞ս, ասում է` չէ, ֆիլմն էլ չեմ նայել: Նույնիսկ այն, որ  ֆիլմը նայել է, ինձ հետ կարծիք է փոխանակել, եթե նախագահը չի կարդացել, ուրեմն  ինքն իրավունք չունի նախագահից առաջ կարդալու: Այդ է մակարդակը: Այնպես որ իշխանության մասին հարցնում եք, կարելի է շատ հանգիստ խոսել միայն Սերժ  Սարգսյանի մասին: Սերժ Սարգսյանը գտնում է, որ ինքն անում է  առավելագույնը»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031