Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի քաղաքապետը չի կատարում դատարանի վճիռը

Օգոստոս 25,2012 14:03

2010թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի ու Ա. Պետրոսյանի նախագահությամբ, պարտավորեցրել է Սպիտակի քաղաքապետարանին կատարելու Արտակ Հակոբյանի հետ 26.11.2002թ. կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Մասնավորապես, դատարանի որոշմամբ, քաղաքապետարանը պարտավորեցվում է Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան 21 հասցեի իրացված բնակարանի դիմաց որպես փոխհատուցում հատկացնել երկսենյականոց բնակարան:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ, մերժվել է պատասխանող կողմի՝ Սպիտակի քաղաքապետարանի /քաղաքապետ Գագիկ Սահակյան/ վերաքննիչ բողոքն ընդդեմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.09.2010թ վճռի:

Այդուհանդերձ, առ այսօր դատարանի որոշումը չի կատարվել:

Խնդրի առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից ստացված պատասխանում նշվում է, որ դատարանների որոշումները ենթակա են կատարման: ՏԿՆ-ն 21.08.2012թ. նամակով մեզ տեղեկացրեց նաև, որ «Փաստինֆո»-ի հարցումը հասցեագրվել է Լոռու մարզպետարանին` հարցն ուսումնասիրելու և դրա հետ կապված տեղեկություններ ներկայացնելու համար: Այս պահի դրությամբ խմբագրությունը որևէ պատասխան կամ պարզաբանում չի ստացել:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031