Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարից փախստականի կարգավիճակ են հայցել 90 սիրիահայեր

Օգոստոս 25,2012 13:27

Տարեսկզբից մինչև օգոստոսի 24-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել են սիրիահայ 46 ընտանիքների 90 անդամներ: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) ապաստանի հարցերի բաժնից, բոլոր դիմումները, բավարարվել են:

Նշենք, որ միայն վերջին մեկ ամսում ապաստան հայցել են սիրիահայերի 28 ընտանիքների 53 անդամներ:

Ըստ նույն աղբյուրի, կացարան տրամադրելու խնդրանքով բոլոր դիմումները ՄՊԾ-ի կողմից բավարարվել են, և, ըստ այդմ, կացարան տրամադրվել է դրա կարիքն ունեցող 21 ընտանիքների 51 անդամի: Սիրիահայերի մյուս մասը գերադասել է բնակվել հարազատների, բարեկամների բնակարաններում:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձն օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031