Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ-Շտիգլից մենամարտում ֆավորիտը հայ բռնցքամարտիկն է

Օգոստոս 25,2012 12:39


Բեռլինի «02 World Arena»-ում WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար այսօր միմյանց դեմ կելնեն նախկին ԽՍՀՄ-ի երկու «գերմանացիները» (31-ամյա Շտիգլիցը ծնվել է Ռուսաստանի Եյսկ քաղաքում, իսկ 32-ամյա Աբրահամը՝ Երեւանում), որոնք ներկայումս հանդես են գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Երկու բռնցքամարտիկներն էլ երեկ անցել են կշեռքի արարողությունը եւ տեղավորվել պահանջվող քաշի մեջ:
Աբրահամը, որ 2005-2009 թվականներին կրել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, այս մենամարտում փորձելու է Շտիգլիցից վերցնել WBO-ի գոտին, որը նրան է պատկանում 2009 թվականից:
Այս մենամարտի հաղթողն ամենայն հավանականությամբ հաջորդ մենամարտը կանցկացնի այս քաշային կարգում WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոն Ֆելիքս Շտուրմի հետ:
Չնայած այն բանին, որ Ռոբերտ Շտիգլիցը պրոֆեսիոնալ ռինգում ավելի շատ՝ 44, մենամարտ է անցկացրել, որից հաղթել է 42-ում, իսկ Արթուր Աբրահամը 37 մարտից իր օգտին գրանցել է 34-ը, մասնագետները ֆավորիտ համարում են հայ բռնցքամարտիկին: Նրանց համոզմամբ մարտն ընթանալու է Արթուրի ճնշման պայմաններում եւ նա աշխատելու է ամեն ինչ ավարտել նոկաուտով: Հակառակ դրան, Շտիգլիցը պետք ձգտի անել այնպես, որպեսզի պայքարը շարունակվի մինչեւ վերջին ռաունդ: Եվ եթե դա նրան հաջողվի, միավորները հաշվարկելու ժամանակ կմեծանա նրա՝ միավորներով առավելության հասնելու հավանականությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031