WBA վարկածով միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ֆելիքս Շտուրմը, որն ամենայն հավանականությամբ հանդիպելու է Աբրահամ-Շտիգլից հակամարտության հաղթողի հետ, բնութագրել է իր ապագա մրցակիցներին: «Շտիգլիցն ավելի կատարելագործված բռնցքամարտիկ է եւ արագ ոտքեր ունի: Դա նրա առավելությունը կարող է լինել: Իսկ Աբրահամը դասական պանչեր է (նոկաուտ անող): Եվ եթե նրա հետ մարտում չկարողանաս ճիշտ պաշտպանվել, Արթուրը կօգտվի ամեն մի վրիպումից: Չեմ կարծում, թե այս ընթացքում Արթուր Աբրահամը կորցրել է իր հարվածի ուժը»,-ասել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ