Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի մասնագետներն իրենց լուման են ներդրել «Curiosity» նախագծում

Օգոստոս 24,2012 22:36

Մարս մոլորակի վրա հաջող վայրէջ կատարած և այժմ հետազոտություններ իրականացնող «Curiosity» գիտական լաբորատորիայի նախագծի հաջող իրագործման մեջ գործուն մասնակցություն են ունեցել հայազգի տարբեր ոլորտների տասնչորս մասնագետ:

Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականը:

Ըստ պարբերականում հրապարակված հոդվածի, ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայում հայազգի ճարտարագետ Արբի Կարապետյանն իր մասնակցությունը «Curiosity» նախագծում սկսել է նախագծման և իրականացման փուլում: Կարապետյանը հետագայում` նախագծի մոտնաժման, փորձակրման և գործարկման փուլում զբաղեցրել է փորձարկումներ իրականացնող ճարտարագետի պաշտոնը:

«Այն հարցին, թե ինչ է մտածում նախագծի հաջողության մասին», – գրում է պարբերականը, – «Արբին պատասխանեց. «Որպես ճարտարագետ տեղյակ ես վիճակագրական վերլուծությունից և հուսալիությունից: Յուրաքնչյուր ճարտարագետ հասկանում է, որ աշխատանքի ընթացքում գորածդրում ես առավելագույն ջանքերը, սակայն ձախողումը միշտ հնարավոր է»:

«Այս նախագիծը անհամեմատելիորեն շատ ավելի բարդ էր նախորդ նախագծերից` ճարտարագիտության ոլորտում տեղ գտած առաջընթացի պատճառով: Նախագծի բարդության աստիճանն այնքան բարձր էր, որ աշխատանքն անհրաժեշտ եղավ բաշխել բազմաթիվ ճարտարագետների միջև, ինչն ավելացրել էր սխալների հավանականությունը», – ասել է Կարապետյանը:

Արբին, ըստ պարբերականի, շատ է հպարտ աշխատանքային իր խմբի նվաճումներից, ինչը, ըստ նրա, ամենամեծ պարգևն է նախագխի շուրջ տարված երկար և քրտնաջան աշխատանքի դիմաց:

«Curiosity» մարսագնաց լաբորատորիայի նախագծի հաջողության մեջ իրենց լուման են ներդրել նաև Ավո Դեմիրջյանը, Վաչե Որփերյանը, Ալֆրեդ Ղաշաքին, Ֆելիք Սարգսյանը և Հրայր Այնթաբլյանը, որոնք աշխատել են նախագծի էլեկտրոնիկային վերաբերող մասի վրա:

Նույն նախագծի վայրէջքի և տեղերոշչային սարքավորումների մշակման վրա աշխատել են Կարեն Խանոյանն ու Ռիչարրդ Օհանհանը: Սերժիկ Զադուրյանն ու Վազրիկ Ղարախանյանը մասնակցություն են ունեցել մոնտաժման և գործարկման փուլում:

Մարսագնացի նախագծի շրջանակում կենսաբանական ուսումնասիրությունների մասում աշխատել է Գայանե Ղազարյանցը, Հենրի Հարթունյանը աշխատել է թռիչքի ծրագրային ապահովմանբ, Արմեն Թուրյանը` մեխանիզմների և փորձարկման հարթակի, իսկ Զարեհ Գորջիյանը` համակարգչային անիմացիայի մասում:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031