Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի պապի արձանը հառնում է Իջեւանի թիվ 5 դպրոցի բակում: Արձանի վրա փորագրված է Մկրտիչ Մարտիրոսյանի անունը, ով 1960թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչման:
Մկրտիչ Մարտիրոսյանի թոռ, Գարիկ Մարտիրոսյանի հորեղբոր որդի, Տավուշի մարզպետի օգնական Միքայել Մարտիրոսյանից տեղեկացանք, որ արդեն ավարտված է Իջեւանի թիվ 5 դպրոցը Մկրտիչ Մարտիրոսյանի անունով անվանակոչելու գործընթացը:
Հարցրեցինք՝ արձանի հանդիսավոր բացման միջոցառումը սեպտեմբերի 1-ի՞ն է լինելու: Միքայել Մարտիրոսյանն ասաց, որ դա կլինի ավելի ուշ, միջոցառման օրը ճշտվում է, դա կապված է հյուրերի ժամանման հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ