Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել է երեխային սեռական առաջարկ անելու մեջ մեղադրվող անձը

Օգոստոս 24,2012 21:58

Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Փահլևանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 1-ին մասով և 34-166-րդ հոդվածի 1-ին մասով` անառակաբարո գործողությունների ու երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու փորձ:

Ըստ «Փաստինֆո» գործակալության տեղեկությունների, այսօր դատարանի որոշմամբ, նրա հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:

Ըստ մեղադրանքի, սեռական հարաբերություն ունենալու, իր կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու և մանկահասակների ներգրավմամբ մանկական պոռնոգրաֆիայի սյուժեներով նկարահանումներ կատարելու դիտավորությամբ, քողարկելով իր ինքնությունն ու սոցիալական կայքում գրանցվելով պայմանական անվամբ, 2012թ. օգոստոսի 18-ին ծանոթացել է սոցիալական կայքում որպես 8-ամյա գրանցված, 2004թ. մարտի 23-ին ծնված մանկահասակ աղջկա հետ։ Վարելով էլեկտրոնային նամակագրություն վերջինիս մոտ հետաքրքրություն և շահագրգռվածություն առաջացնելու նպատակով, խաբեությամբ ներկայանալով որպես մանկական ֆիլմերի նկարահանմամբ զբաղվող անձ, խոստացել է վարձատրության դիմաց նկարահանել հատուկ ֆիլմերում և սերիալներում։

2012թ. օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում, ըստ մեղադրանքի, էլեկտրոնային նամակագրություն վարելու և հոգեբանական հնարքներ կիրառելու եղանակով փորձել է ներազդել աղջնակի վրա, նրան դարձնել ենթարկվող և կառավարելի, խոսել է տղամարդու և մանկահասակ աղջիկ երեխայի միջև հնարավոր սեռական հարաբերությունների, այդ ընթացքում հաճույք ստանալու, դրանց եղանակների, այդ թվում՝ խաթարված ձևերի, սեռական օրգանների նշանակության մասին և համոզել է այդ ամենը զգալու և փորձելու համար իր հետ ունենալ սեռական հարաբերություններ, հետագայում նրա մասնակցությամբ ֆիլմերում նման սյուժեներով տեսարաններ նկարահանելու ակնկալիքով։ Մեղսագրվող հիշյալ մտադրությունները ավարտին չեն հասցվել՝ մեղադրյալի կամքից անկախ հանգամանքներով. աղջնակը նրա նամակագրության և առաջարկի մասին տեղեկացրել է մորը, ով հանդես գալով աղջկա անունից՝ շարունակել է վարել նամակագրությունը, միաժամանակ այդ մասին հաղորդում է տվել ոստիկանություն։

Դ. Փահլևանյանը՝ վստահ լինելով, որ կարողացել է համոզել աղջնակին գալ հանդիպման՝ խաթարված ձևով իր հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, 2012թ. օգոստոսի 22-ին գնացել է ժամադրավայր, որտեղ բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։

Մեր ունեցած տեղեկություններով՝ մեղադրյալը ամուսնացած չէ, աշխատում է «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ում՝ որպես ավագ ինժեներ:

Գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության Երևանի քննչական վարչությունը, իսկ դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությանը:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031