Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Տավուշի մարզի Բերդ քաղաքում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Բերդի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Շառյանը, ինքնառաջադրմամբ` էլցանցի Բերդի մասնաճյուղի ղեկավար, ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանը:
Օգոստոսի 24-ին, թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամկետի վերջին օրն ինքնառաջադրմամբ քաղաքապետի թեկնածու է առաջադրվել անկուսակցական, անհատ ձեռներեց Արամ Աթոյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշմամբ` այդ կուսակցության անդամ, անհատ ձեռներեց Հմայակ Ադամյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ