Այսօր ժամը 15-ի սահմաններում Կապանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ, անկուսակցական Գագիկ Աթաջանյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Գ. Աթաջանյանի հետագա ընտրապայքարից հրաժարվելու մասին լուրերն արդեն մի քանի օր է` Կապանում ակտիվ շրջանառվում էին, եւ որոշ հանգամանքներով պայմանավորված` թեկնածուի այդ քայլը շատերի համար սպասելի էր: Պարոն Աթաջանյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գլխավոր մասնագետ է աշխատում:
Այսպիսով, Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություներին ընտրապայքարը կշարունակի 2 թեկնածու` գործող քաղաքապետ Արտուր Աթայանը եւ Աշոտ Հայրապետյանը, որոնք արդեն մեկնարկել են քարոզարշավը: Աշնանը Կապանում սպասում է թեժ ընտրություն, մի կողմից` ՀՀԿից առաջադրված թեկնածուն, ում սատարում են Սյունիքի մարզպետն ու ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը, մյուս կողմից էլ` Կապանի գործող քաղաքապետը` պաշտոնավարման 4 տարիներին քաղաքում բավականաչափ խնդիրներ լուծած, բարեփոխումներ իրականացրած ու ընտրողների հոծ զանգվածի վստահությունը շահած թեկնածուն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ