ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 24-ին անփոփոխ է թողել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ 2-ամսյա կալանք ընտրելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 8-ի որոշումը: Գործը դատարանում քննվում էր պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա:
Հիշեցնենք, որ Ս.Հովհաննիսյանը մեղադրվում է դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանությունը նախապատրաստելու մեջ:
«Փաստինֆո»