Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշում է կայացրել «Apple»-ի և «Samsung»-ի վեճի գործով

Օգոստոս 24,2012 17:27

Հարավային Կորեայի դատարանի կողմից կայացված որոշման համաձայն, բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Apple» և «Samsung» ընկերությունները խախտել են շարժական սարքերի միմյանց արտոնագրերը:

Սեուլի դատարանի կողմից ուրբաթ օրը կայացված որոշման համաձայն, «Apple»-ը խախտել է «Samsung» ընկերության անլար կապին վերաբերող երկու արտոնագիրը, իսկ «Samsung»-ը խախտել է «Apple»-ի դիզայնի արտոնագրերից մեկը:

Դատարանը որոշման համաձայն, երկու կողմերը չնչին վնաս են հասցրել միմյանց և սահմանափակ արգելք է դրել Հարավային Կորեայում ընկերություններից յուրաքանչյուրի արտադրանքի վաճառքի վրա:

Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ աշխարհում շարժական հեռախոսների ներկայիս ամենամեծ արտադրող «Samsung»-ը չի պատճենել «Apple»-ի կողմից արտադրվող՝ մեծ պահանջարկ վայելող «iPhone» սարքի դիզայնը:

Դատական այս գործը տեխնոլոգիական երկու գերհսկա ընկերությունների միջև  գլոբալ մակարդակով շարունակվող իրավական պայքարի մասերից մեկն է, որի արդյունքները միլիարդավոր դոլարներ կազմող հետևանքներ կունենան երկու ընկերությունների համար: Բացի այդ, դատական այս գործը հիմք է ստեղծում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի դատարաններից մեկում ընթացող նման գործով կայացվելիք դատավճռի համար:

Ինչպես և հարավկորեական դատարանում անցկացված դատավարության ընթացքում, «Apple»-ի գլխավոր գրասենյակի մոտակայքում գտնվող Կալիֆորնիայի դատարանի կողմից ուսումնասիրվող գործում «Apple»-ը պնդում է, որ «Samsung»-ը պատճենել է «iPhone» և «iPad» իր սարքերի դիզայնը՝ օգտագործելով այն «Galaxy» անվանումը կրող սեփական սարքերը մշակելիս: «Apple»-ի կարծիքով, այս հանգամանքը արտոնագրի խախտում է, որի համար ընկերությունը պահանջում է 2,5 միլիարդ դոլար կազմող փոխհատուցում:

«Samsung»-ի կողմից ներկայացված փաստարկների համաձայն սակայն կան ապացույցներ, որ 2006 թվականին, «Apple»-ի կողմից 2007 թվականին «iPhone»-ը շուկա հանելուց մի քանի ամիս առաջ, իր կողմից արդեն իսկ տարվում էին երկու ընկերությունների կողմից այժմ օգտագործվող՝ կլող անկյուններ ունեցող ուղղանկյուն տեսքով սմարթֆոն մշակելու աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031