Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿԵ-ն կրկին հորդորում է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները

Օգոստոս 24,2012 16:26

Երեկ Այրում-Բագրատաշեն վազուրդիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կրկին հորդորում է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները և հատել երկաթուղային գծերը հատուկ նշված տեղերում: ՀԿԵ-ն հիշեցնեում է, որ գծերի վրա առկա են ավտոտրանսպորտի և հետիոտների համար հատուկ նախատեսված գծանցներն ու անցումները:

Ընկերությունը կոչ է անում բնակչությանը լինել ավելի ուշադիր նաև երկաթուղու կայարաններում, գծերի վրա: ՀԿԵ-ն հորդորում է քաղաքացիներին չանցնել գծերն ինքնակամ և իրենց համար հարմար, բայց դրա համար բոլորովին չնախատեսված տեղում, չտանել գծերով անասուններին արոտավայրեր: Նման երևույթները մեծ սպառնալիք են դարձել մարդկանց կյանքի և առողջության, գնացքների անվտանգության համար:

Ընկերությունը հիշեցնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:

Սակայն, նույնիսկ պահպանվող գծանցներում վարորդները հաճախ անտեսում են հերթապահների կարգադրությունները և փորձում են շրջանցել արդեն փակված արգելափակոցը, անցնել գծանցը մեծ արագությամբ ընթացող գնացքի առաջ:

Իր կողմից ՀԿԵ-ն իրականացնում է գնացքների անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցները. իրականացվում է երկաթուղային գծանցների արդիականացման ծրագիրը, պարբերաբար անցկացվում են գծանցների զննումները, գծանցների հերթապահների հետ տարվում են անհրաժեշտ տեխնիկական դասընթացներ, վարորդներին բաժանվում են հուշաթերթիկներ:

Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության կանոնների մասին բնակչության իրազեկմանը. այս նպատակով բոլոր կայարաններում քաղաքացիների, երեխաների համար տեղադրված են հատուկ հուշաթերթիկներ: ՀԿԵ-ն նաև համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, երկաթուղու հարևանությամբ գտնվող ձեռնարկությունների, դպրոցների հետ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հորդորում է քաղաքացիներին չվտանգել իրենց կյանքն ու առողջությունը, գծերն անցնելով դրա համար չնախատեսված տեղերում: Հիշե’ք, որ երկաթուղային տրանսպորտը, ինչպես ավտոմոբիլայինը, չի կարող անհապաղ կանգնել արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղեք ուշադիր և հիշեք, որ ձեր սխալ գործողություններով դուք վտանգում եք ոճ միայն ձեզ, այլ նաև երկաթուղու ուղևորների կյանքն ու առողջությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031