Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ ԲՀԿ-ին կսատարի Սերժ Սարգսյանին». քաղաքագետ

Օգոստոս 24,2012 15:21

Այսօր «Զարկերակ» ակումբում քաղաքագետ Արմեն Մինասյանը, խոսելով ՏԻՄ նախընտրական շրջանից, ասաց, որ թեկնածուների կողմից առաջադրումներն ու ինքնաբացարկները կրում են տեխնիկական բնույթ. «Եթե առաջադրվում է մեկ թեկնածու, ընտրությունները համարվում են չկայացած: Գրանցվեց դեպք,  երբ միաժամանակ առաջադրվեցին հայրը և աղջիկը, սակայն հետագայում նրանք նույնպես ինքնաբացարկ կտան»:

Ինչ վերաբերում է ընդդիմության քիչ թվով ներկայացուցիչների առաջադրմանը,  քաղաքագետը պատճառը տեսնում է ոչ բավարար ռեսուրսներ ունենալու մեջ. «Դա հատկապես վերաբերում է ՀԱԿ-ին: Հիշենք, որն փետրվարին Հրազդանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ շրջանառվում էին ՀԱԿ-ի թեկնածուներից երկուսի անունը, ովքեր այդպես էլ չառաջադրվեցին: Ներկայումս ընդդիմության ռեսուրսներն ավելի սուղ են, քանի որ ՏԻՄ ընտրություններն ընթանում են 800 համայնքում»:
Արմեն Մինասյանի խոսքով` ՏԻՄ ընտրությունները չեն կրում  քաղաքական բնույթ, քանի որ չկա քաղաքական մրցակցություն. «Տեղերի համար առաջացած կոնֆլիկտներն ինտեգրվում են միայն ազգային մակարդակ` չմտնելով քաղաքական մրցակցության մեջ»:

Քաղաքագետը նաև նշեց, որ ՏԻՄ ընտրություններն ազդեցություն չեն ունենա առաջիկա նախագահական ընտրությունների վրա. «Նախագահական ընտրությունների պարագայում սցենարները տարբեր են, ենթադրություններ անելու համար դեռ վաղ է: Այնուամենայնիվ, կենտրոնում են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Չի բացառվում, որ ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին»:

Արմեն Մինասյանը փաստեց, որ անկախ թեկնածուները, վերջիվերջո, համալրում են իշխանական կուսակցության շարքերը. «Առաջադրումների պատկերը ցույց է տալիս, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում որակական փոփոխություններ չեն գրանցվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031