Լրագրողներն այսօր «Փաստարկ» ակումբում ՍԻՄ նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է բացատրում Վարդան Ղուկասյանի չառաջադրվելը եւ այն, որ ՀՀԿ-ն ԲՀԿ թեկնածուին է սատարում Գյումրիում: Նա պատասխանեց. «Կար կուսակցական դիսցիպլինա, կային որոշումներ, եւ ելնելով դրանից՝ դա նորմալ է: Սամվել Բալասանյանը եթե ընտրվի, նոր լիցք կհաղորդի այդ քաղաքին: Գյումրիում առաջին հերթին պետք է մթնոլորտը փոխվի, մարդկանց տրամադրությունը փոխվի եւ կվերականգնվի Գյումրիին հատուկ կոլորիտը»: Հարցին՝ կիսո՞ւմ եք Խոսրով Հարությունյանի կարծիքը, որ Վարդան Ղուկասյանը որպես քաղաքական գործիչ իրեն սպառել է ՝ նա պատասխանեց՝ «Ես գտնում եմ, որ Վարդան Ղուկասյանը որպես քաղաքական գործիչ երբեք էլ չի կայացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ