1994 թվականի դեկտեմբերի 19-ին Երուսաղեմում ստորագրվել է «Իսրայելի պետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտներում» համագործակցության մասին համաձայնագիրը: Դրա հիման վրա այսօր`օգոստոսի 24-ին, մշակույթի նախարարությունում ստորագրվեց «ՀՀ կառավարության եւ Իսրայելի պետության կառավարության միջեւ 2012-2014 թթ. համար կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին» փաստաթուղթը, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարության եւ Իսրայելի Սփյուռքի եւ տեղեկատվության նախարարությունների միջեւ 2013-2015 թթ. համագործակցության աշխատանքային ծրագրերը:
Կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ մինչ ասուլիսի սկսվելը իր եւ գործընկերոջ միջեւ եղել է առանձանզրույց, որի ժամանակ քննարկվել են բազում հարցեր` կրությունից մինչեւ ժամանակակից արվեստ. «Կարեւոր է երկու երկրների քաղաքների եղբայրացումը, ինչպես նաեւ այս երկրների օրերի անցկացումը: 2013 թվականին կանցկացվեն Իսրայելի օրերը Հայաստանում, իսկ 2014-ին` Հայաստանի օրերը Իսրայելում: Մշակույթը միշտ հարաբերությունների ճանապարհ հարթող է»:
Իսրայելի Պետության սփյուռքի և տեղեկատվության նախարար Յուլի (Իոել) Էդելշտեյնը համաձայն է նախարար Պողոսյանի հետ: Ասուլիսի ժամանակ նշեց, որ եղել են քննարկումներ մինչ պայմանագրի վերջնական տեսքի գալը. «Կարծում եմ սա կբարձրացնի երկու երկրների մշակութային մակարդակը: Պետք չէ ինձ շնորհակալություն հայտնել, ես եմ Ձեզ շնորհակալ»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ