Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2002-2011թ.թ.-ին բռնի սեռական շահագործման է ենթարկվել 4,5 մլն մարդ

Օգոստոս 24,2012 14:27

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով, աշխարհում հարկադիր աշխատանքի զոհերի 55 %-ը և սեռական շահագործման զոհերի 98 % -ը կանայք և աղջիկներն են: 2002-2011թ.թ. բռնի սեռական շահագործման է ենթարկվել 4,5 մլն մարդ: Այդ մասին նշված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի նախապատրաստման շրջանակներում հրապարակած «Կանանց և աղջիկների առևտուրը» զեկույցում:

Այս չարիքին դիմակայելու համար Գլխավոր ասամբլեան 2009թ. հաստատել է մարդկանց առևտրի դեմ պայքարի գործողությունների համապարփակ ծրագիր: 40 երկրներ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հայտնել են ծրագրի իրագործման ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների մասին:

Զեկույցից հետևում է, որ 10 երկրներում, այդ թվում` Բելառուսում և Թուրքմենստանում, ընդունվել են մարդկանց առևտրի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքներ: Գնալով ավելի շատ երկրներ պաշտպանում և աջակցում են մարդկանց առևտրի հետևանքով տուժածներին, այդ թվում կանանց և աղջիկներին: Այդ աշխատանքներում ներգրավվում են ՀԿ-ները: Նման փորձ արդեն կա մի շարք երկրներում, որոնց թվում են Բելառուսը, Թուրքմենստանը և Էստոնիան:

ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում բոլոր երկրներին միանալ կանանց և աղջիկների առևտրի վերացմանը՝ ապահովելով մարդկանց առևտրի բոլոր ձևերի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների մշակում:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031