Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբուխանյան. «Հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց ինչ-որ տեղ Գագիկ Ջհանգիրյանի մեղքով»

Օգոստոս 24,2012 14:04

Aravot.am-ը այսօր «Փաստարկ» ակումբում Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ Դուք Հոկտեմբերի 27-ի գործով ներգրավված եք եղել որպես կասկածյալ: Նա պատասխանեց՝ «Կասկածյալ չեմ եղել, եղել եմ վկա, հետո՝ տուժող: Իմ կարգավիճակը Հոտեմբերի 27-ի գործով տուժող է»: Հայկ Բաբուխանյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը մի շարք սխալներ է թույլ տվել: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե` Հոկտեմբերի 27-ը նրա սխալներից համարո՞ւմ եք: Նա պատասխանեց. «Գուցե սխալն այն է, որ համակարգը լավ չէր նախապատրաստված, գուցե սխալ էր, որ հատոկ միջոցառում չէր ձեռնարկվել: Բայց հատկապես այդ օրն ու այն դեպքը ես սխալ չեմ տեսնում: Սխալ էր հետագա ամբողջ քննությունը հանձնել Գագիկ Ջհանգիրյանին, որը դարձրեց քննությունը մահակ, իր թշնամիների դեմ վերադասավորելով, սպառնակիքներով: ԱԺ-ում սպառնաց, որ ես պետք է բացահայտեմ ինչ-որ բաներ: Գագիկ Ջհանգիրյանը պետք է նաեւ դրա համար պատասխան տա: Քոչարյանի սխալը 28-ին էր, երբ սկսեց նահանջել, ասեց, որ ուզում է հրաժարական տա, իմ կարծիքով դա թուլության դրսեւորում էր: Այդ դեպքը վերագրել Քոչարյանին՝ սխալ է»: Հարցին՝ այսինքն ինչ-որ չափով նաեւ Գագիկ Ջհանգիրյա՞ննն է մեղավոր, որ Հոկտեմբերի 27-ի դեպքը չբացահայտվեց՝ նա պատասխանեց. «Ինչ-որ չափով՝ հա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031