Հայկ Բաբուխանյանը Վանո Սիրադեղյանի վերադարձի հետ կապված այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց. «Ես կողմ եմ, որ նա կանգնի արդարադատության առաջ, դատարանի առաջ: Այն ծանրագույն մեղադրանքները, որ նրա դեմ հարուցված են, պետք է հասցի նրան, որ մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն, Վանո Սիարդեղյանը պետք է կրի իր պատասխանատվությունը: Բայց ես կարծում եմ, որ եթե վերադառնա Վանո Սիրադեղյանը, կփախնի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչի մեջ նա մեղադրվում է, քաղաքական որոշման արդյունք է լինում եւ ոչ թե մեկ անձի ինքնագլուխ գործունեւթյունը: Դրա համար ես շահագրգռված եմ, որ բաց դատ գնա, նա փորձի պաշտպանվել եւ ասի իրականությունը»:
Aravot.am-ի հարցին՝ մեր երկրում կա՞ այսօր ընդհանրապես արդարադատություն՝ նա պատասխանեց. «Արդարադատության համակարգ, իհարկե, կա, համակարգ որպես այդպիսին, իհարկե, ունենք, բայց բարելավման կարիք կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ