Պրահայում ընթացող շախմատի 8-18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայաստանցի չորս շախմատիստներ պայքարում են չեմպիոնի կոչման, կամ առնվազն մրցանակային տեղերի համար:
Չեխիայում պարզապես փայլում է 12 տարեկանների խմբում հանդես եկող ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը, որը կայացած յոթ տուրերում միայն հաղթանակներ է տարել եւ 100%-անոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավոր գերազանցելով մոտակա մրցակցին: Վերջին մի քանի տուրերում գերազանց հանդես եկավ 18 տարեկանների պայքարի մասնակից, միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը: Նա յոթերորդ տուրից հետո ռուսաստանցի Վադիմ Մոիսեենկոյի հետ միասին իր անվան դիմաց գրանցել է 6,0 միավոր եւ բաժանում է 1-2-րդ հորիզոնականները: Առայժմ առնվազն մրցանակային տեղերի հավակնում են 3-րդ տեղերում ընթացող 10-ամյա Շանթ Սարգսյանը (6,0 միավոր) եւ Մանուել Պետրոսյանը, որը 14 տարեկանների խմբում վաստակել է 5,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ