Լրահոս
Օրվա լրահոսը

Պետը, մասնագետ-տեսուչն ու գլխավոր մասնագետը միասին փող են աշխատել

Օգոստոս 24,2012 13:36

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի պետական ծառայության պաշտոնյաների կողմից կաշառք ու ապօրինի վարձատրություն ստանալու գործը: «Փաստինֆո»-ին հայտնի են դարձել գործի որոշ մանրամասներ:

Ըստ մեղադրանքի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը «Գոհար-20» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանի և անհատ ձեռնարկատեր Ս. Սիմոնյանի օգտին գործողություններ կատարելու համար նրանցից նույն տեսչության գլխավոր մասնագետ-տեսուչ Նունե Ղարաբեկյանի և գլխավոր մասնագետ Նարինե Կոստանյանի օժանդակությամբ որպես կաշառք պահանջել և ստացել է զգալի չափերով գումարներ:

Այսպես, ըստ նախաքննական վարկածի, Ա. Վարժապետյանը կաշառք ստանալու դիտավորությամբ «Գոհար-20» ՍՊԸ-ի Երևանի Միկոյան փողոցի 4/2 հասցեում գործող հացի արտադրամասում և խանութ-սրահում սննդի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման և իրացման փուլերում սննդամթերքի անվտանգության ապահովմանն առնչվող խախտումները չարձանագրելու և տարեկան ստուգումներ չիրականացնելու համար 2011թ. նոյեմբերին ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանից Ն. Ղարաբեկյանի օժանդակությամբ և նրա միջոցով Երևանի Մամիկոնյանց 39ա շենքի իր աշխատասենյակում ստացել է զգալի չափերով՝ 150 000 ՀՀ դրամի կաշառք, որն էլ հավասարապես բաժանել է իր և Ն. Ղարաբեկյանի միջև:

Բացի այդ, Ա. Վարժապետյանը կաշառք ստանալու դիտավորությամբ Երևանի Մամիկոնյանց 2 հասցեում գործող հացի արտադրամասում և մթերային խանութում սննդի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման և իրացման փուլերում սննդամթերքի անվտանգության ապահովմանն առնչվող խախտումները չարձանագրելու և տարեկան ստուգումներ չիրականացնելու համար 2011թ. դեկտեմբերին Ս. Սիմոնյանից Ն. Ղարաբեկյանի և նույն տեսչության սննդամթերքի իրացման հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Կոստանյանի աշխատասենյակում ստացել է զգալի չափերով՝ 100 000 ՀՀ դրամ կաշառք, որից 25.000-ական դրամը հատկացրել է Ն. Ղարաբեկյանին ու Ն. Կոստանյանին, իսկ մնացած 50.000 դրամը տնօրինել է անձամբ:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031