Լրահոս
Օրվա լրահոսը

Մի Թեղուտի փոխարեն ներկայացրել են այլ Թեղուտի տվյալները. քրեական գործի հո՞տ է գալիս

Օգոստոս 24,2012 13:25

«Հանքավայրի շահագործման իրավունքը ձեռք բերելու և բնապահպանական տեսակետից կասկած հարուցող իրավիճակները ծածկելու համար ACP ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել կեղծ փաստաթղթեր»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության փաստաբան Հայկ Ալումյանը:

Հայաստանում Թեղուտ անունով երկու անտառային գոտիներ կան: Դրանցից մեկը գտնվում է Լոռու մարզում և հայտնի է ոչ միայն իր էնդեմիկ բուսատեսակներով, այլև կարմիր գրքում գրանցված կենդանական աշխարհով: Իսկ մյուս Թեղուտը տեղաբաշխված է Դիլիջան քաղաքի մոտ և իր բնապահպանական համակարգով ու հարստությամբ զիջում է առաջինին:

Նկատի ունենալով այս երկու անտառային գոտիների անունների նույնականությունը՝ ACP ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել ոչ թե ստորոտում պղնձի հանքաշերտեր ունեցող Լոռու մարզի Թեղուտի տվյալները, այլ, պահպանելով նրա անունը, տեղեկատվությունը կազմել է ըստ Դիլիջանի անտառագոտու տվյալների:

Հայկ Ալումյանը նշեց, որ դա կատարվել է միջազգային իրավական նորմերը խախտելու ակնհայտ դիտավորությամբ: Ըստ նրա, համաձայն աշխարհում ընդունված չափանիշների, եթե բնական միջավայրը համարվում է «Կարմիր գրքում» գրանցված կենդանական կամ բուսական աշխարհի ներկայացուցչի հայրենիք, և մարդկային գործունեությունը կարող է վնասել կամ վատթարացնել այդ միջավայրում պահպանվող տեսակի գոյատևման պայմանները, ապա այնտեղ չի կարելի արտադրական ձեռնարկություն կառուցել:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031