Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականը՝ Հ. Հովհաննիսյանի խնդրի առիթով. «ԲՀԿ-ն ոչ ոքի չի քցել»

Օգոստոս 24,2012 13:01

Հմայակ Հովհաննիսյան-ԲՀԿ բանավեճը շարունակվում է: Aravot.am-ն իր հրապարակումներից մեկում  Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվել էր, թե ի վերջո ի՞նչ նկատի ունի` «բիլակների գործադրում» ասելով` ծեծե՞լ են իրեն, ինչպե՞ս են բիլակները գործադրել, առյուծի նկա՞ր են ցույց տվել, ի՞նչ են արել: Վերջինիս պատասխանից հետո  ԲՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ Հ. Հովհաննիսյանին «քաղաքական լարախաղաց» էին անվանում, նշում, թե նա տառապում է «քաղաքական անբարոյականություն քրոնիկ հիվանդությամբ, որն անբուժելի է»:

Այսօր Հ. Հովհաննիսյանը կրկին որակումներ է տվել ԲՀԿ-ին, նշելով, թե «ԲՀԿ-ն ուզում է սուրբ կո՞վ դառնալ»: Ուստի Aravot.am-ը ԲՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց՝ արդյոք բանավեճը չի՞ անցնում կոռեկտության սահմանները և գուցե իրո՞ք ԲՀԿ-ն «քցել է» Հ. Հովհաննիսյանին, ինչպես ինքն է հայտարարում: Վ. Էնֆիաջյանը պատասխանեց. «Ով ուզում է լինի, ինչ ուզում է լինի, թող չանցնի կոռեկտության սահմանները: Բանակցություններ վարելը պետք է լինի քաղաքական ձևաչափի մեջ: ԲՀԿ-ն ոչ ոքի չի քցել, նա միշտ էլ իր պայմանավորվածությունները պահպանել է և մենք բացահայտ ասում ենք, որ մեր խոսքը գործ է, այլ ձևաչափի համագործակցություն մեզ համար ընդունելի չէ: Այլ բան է, որ մարդիկ ինքնաբավարարման եզրեր չեն գտնում, դա արդեն իրենց խնդիրն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031