Ներկայումս Իջեւան քաղաքում, Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացնում Ժորա Սահաբալյանը: Նա առաջադրվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումով: 66-ամյա Ժորա Սահաբալյանը Դիլիջանի քաղաքապետ է եղել 2002-2005 թվականներին, դրանից հետո որոշ ժամանակ ղեկավարել է բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժինը,ներկայումս չի աշխատում: Առայժմ Դիլիջանի քաղաքապետի թեկնածուներն 3-ն են` ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել այդ կուսակցության անդամ, գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը , ինքնառաջադրմամբ հանդես է եկել անկուսակցական փաստաբան Գուրգեն Հարությունյանը:
Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Դիլիջանի ավագանու 15 տեղի համար օգոստոսի 24-ի կեսօրի դրությամբ առաջադրվել էր 25 թեկնածու: Համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների առաջադրման վերնաժամկետը օգոստոսի 24-ի ժամը 18.00-ն է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ