Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական. «ՀՀ իշխանություններին դեմ և կողմ լինելու խնդիր չկա»

Օգոստոս 24,2012 12:14

Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ երիտասարդական թևի ղեկավար Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ-ի եվրասիական գործընկերները ներկայացրին Ծաղկաձորում օգոստոսի 22-ին մեկնարկած 1-ին եվրասիական երիտասարդական հավաքը: Հավաքի փակումը տեղի կունենա օգոստոսի 27-ին: Կազմակերպիչները տեղեկացրին, որ հավաքի հիմնական նպատակն է փորձի փոխանակումը, մշակութային եզրեր գտնելը և այլն: Հավաքին մասնակցում են 14 երկրներից շուրջ 700 մասնակիցներ: Դասընթացներն անցկացվում են երեք ուղղություններով՝ երիտասարդ լրագրողներ, ձեռնարկատերեր և քաղաքական գործիչներ:

«Եդինայա Ռոսիա» խմբակցության Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Իվան Նավիցկինը նկատեց. «Սա Եվրասիական նախագիծ է: Երիտասարդներրի կողմից կա մեծ հետաքրքրվածություն: Իսկ դա մի յուրօրինակ էներգետիկա է հաղորդում մեզ»:

Վ. Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ հավաքից հետո նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում: Լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք ԲՀԿ-ի՝ նման հավաքի կազմակերպումը չի՞ նշանակում դեմ գնալ ՀՀ իշխանություններին, այն դեպքում, երբ նրանք հայտարարում են, որ ՀՀ-ի՝ Եվրասիական համագործակցությունը նպատակահարմար չէ: Վ. Էնֆիաջյանը պատասխանեց. «Արևմուտքի հետ կապված որևէ խնդիր չենք տեսնում, մենք համագործակցում ենք նաև Արևմուտքի հետ, նրանց հավաքներին էլ ենք մասնակցություն ցուցաբերում: Մենք լայնածավալ աշխատանքներ ենք տանում տարբեր ուղղություններով: ՀՀ իշխանություններին դեմ և կողմ լինելու հարց չկա: Մենք լայնածավալ ինտեգրման աշխատանքներ ենք տանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031