Կապանում սեպտեմբերի 9-ն կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի իր տեղերը տվել է ՀՀԿ ներկայացուցիչներին։ Երեկ քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ակաև Աշոտ Հայրապետյանի նախընտրական հոլովակում ՀԱԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Ասրյանը կոչ է արել քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին։ Ստացվում է, որ Սյունիքում ՀՀԿ-ՀԱԿ կոալիցիա են կազմել։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը զարմացավ տեղեկությունից։ «Առաջին անգամ եմ լսում նման բան, տեղյակ չեմ։ Ես ամեն ինչից չէ, որ տեղյակ եմ, առաջին անգամ ձեզնից եմ լսում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետի եւս երկու թեկնածու կա. ՀՅԴ գործող քաղաքապետ Արթուր Աթայանն ու անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, օրերս ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու։
«Ժողովուրդ»