Լրահոս
Օրվա լրահոսը

Թվայնացումից հետո հեռուստաալիքների թիվը չի ավելանա

Օգոստոս 24,2012 11:39

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, որը համակարգում է հեռոատաեթերի թվայնացման գործընթացը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ թվայնացման գործընթացը կազմակերպելիս՝ հեռուստատեսության ալիքների թիվը ավելացնելու խնդիր իրենց առջեւ դրված չէ։

Մեր թղթակցի այն հարցին, թե հեռուստաեթերի թվայնացումից հետո ալիքները քանիսն են լինելու, հնարավորություններն ինչպիսին են, Ալեքսանյանը պատասխանել է. «Մեր խնդիրը որակն ապահովելն է, կարեւորը՝ ազդանշանը որակով լինի եւ որպեսզի եղածից պակաս չլինի»։ Սա այն դեպքում, որ 2009-ին, երբ աոաջին անգամ հայտարարվեց հեռուստաեթերի թվայնացման մտադրության մասին, պաշտոնական պարզաբանման համաձայն՝ դրա շնորհիվ ալիքների թիվը մի քանի անգամ ավելացնելու հնարավորություն էր ստեղծվելու։ Պաշտոնյաները հայտարարում էին, թե իբր թվայնացումից հետո ալիքներն այսօրվա պես քիչ եւ սահմանափակ թվով չեն լինի։ «Շատի ու քչի խնդիր չկա։ Արդեն բաժանված եւ որոշված է, թե մարզերում՝ ինչքան եւ Երեւանում՝ ինչքան ալիք պետք է լինի։ Հետագայում, եթե հնարավորություն լինի նոր ալիքների համար հաճախականություն տրամադրել, կտրամադրվի։ Այս պահին ալիքների ավելացման խնդիր մեր առջեւ դրված չէ»,- ասել է Անդրանիկ Ալեքսանյանը։

Այսինքն, երեք տարի առաջ, երբ ՀՀ իշխանությունները փորձում էին լուծել «Ա1+» հեոուստաընկերությանը եթեր չտրամադրելու խնդիրը եւ այդ նպատակով չորսով պակասեցրին հեռարձակվող հեռուստաալիքների թիվը, դա ներկայացվեց իբրեւ հեոուստաեթերի թվայնացման հետ կապված գործընթաց։ Իսկ թվայնացումը պետք է ավարտեն մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը։ Լավատեսները ենթադրում էին, որ վատագույն դեպքում գոնե 2015-ի հունվարից սկսած՝ «Ա1+»-ը եթեր կվերադառնա, եւ ՀՀ իշխանությունները այլեւս չեն կարողանա հեոուստաընկերությանը եթեր չտալը հիմնավորել։ Բայց երեք տարի անց բոլորովին այլ բան պարզվեց։

Անդրանիկ Ալեքսանյանը երեկ ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է այն կարգը, որով պետք է անցկացվի թվայնացման գործընթացն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթը։ Կարգը հաստատվել է, եւ երկու ամսից, ըստ Ալեքսանյանի, թվայնացման գործընթացը պետք է սկսվի։ Բայց թվայնացումից հետո էլ ՀՀ հեռուստատեսային եթերը կշարունակի «փակված» մնալ։

«Հայկական ժամանակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031